ամսուայ սկզբում ամիսը պլանաւորելը խանգարում ա հանգստանալուն, քանի որ մշտական սպասման մէջ եմ լինում։

ամէն քայլս ինքս ինձ յաղթելու մասին ա։ երբ դեռ նոր էի էս փուլում` զգում էի, որ ներքին հաշտեցումը կը նշանակէր համակերպում, հիմա վախենում եմ, որ փորձելով չհամակերպուել կանգնած մնալուն՝ ես համակերպուեցի անվերջ ինչ֊որ տեղ շարժուելուն, առանց հասնելու։

մտքումս անընդհատ մարդիկ են, որոնց ես դուր չեմ գալու, ամէն քայլս դառնում ա աւելի ծանր ու յաղթահարում եմ ոչ միայն ներքին վախերս, այլեւ ուրիշներով սահմանուելը։

փորձում եմ ուղղակիօրէն անձնական չլինել, բայց դա տանում ա դէպի ներկայ չլինելուն, քանի որ ուրիշ որեւէ դերում չեմ կարողանում լինել

չնայած նրան, որ երկար ժամանակ ա ինչ որեւէ բան չի կատարուում, բայց քանի որ փոփոխութիւններն արագ էին ու կարճ ժամանակուայ մէջ՝ ինձ բարդ էր դրանք հասկանալը, ու հիմա թանձրացած ու կարծրացած ուղեղս խցանում են։ որքան ժամանակ ա անցնում էնքան աւելի բարդանում ա վերադառնալը նախկին զգացումներին, կուրախանայի, որ պարտաւորուած չեմ մտածել, բայց կարծրացած զգացումները, որ խցանել են ուղեղս՝ չեն տալիս ինձ հնարաւորութիւն նոր զգացողութիւններ գտնելու, ու ու կարծես ոչ ետ գնալու հնարաւորութիւն ունենամ, եւ ոչ առաջ։

փորձում եմ չնայել ետ, քանի որ հասկանում եմ, որ էն հայեացքը, որով այժմ նայում եմ նոյնը չի, ինչը որ էր այն ժամանակ։ եւ ոչ էլ կապուել այն մարդկանց հետ, որոնք ինձնից թարմացումներ չեն ստացել, քանի որ ես միաժամանակ գոյութիւն ունեմ տարբեր ժամանակային հոսքերում, կախուած այն տուեալներից, որոնք ունէին ու երեւի առանց առիթի չարժի կտրել կապը, քանի որ ամէն կապ՝ կեանքի յոյս ա։ գուցէ անհիմն, քանի որ կապուելիս տեսնելու են, որ հին հրամաններն այլեւս չեն աշխատում։ բայց նաեւ չարժի տալ թարմացումներ, քանի որ ստանալով նրանք յայտնուելու են ժամանակային էն հոսքում, որում ես եմ։ ու երեւի չարձագանգող հրամանն աւելի լաւ ա, քան այն, երբ արձագանգը բնաւ այն չի, ինչ֊որ սպասուում էր

իսկ սա գրառում֊կատարում էր։ հանդիսատէսից սպասուող վարքագիծը ներողամտութիւնն է